Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Մանչեսթեր Յունայթեդին» անվանել է աշխարհի լավագույն թիմերից մեկը։
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յունայթեդի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք պատրաստվում ենք հանդիպել աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ, և մարզիչի (Ռալֆ Ռանգնիկի) գալուց հետո նրանք ցույց են տալիս համախմբավություն, նվիրվածություն: Թիմն իրեն ցույց է տալիս որպես «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպիսին միշտ եղել է:
Հիմա ես տեսնում եմ ավելի ուժեղ «Մանչեսթեր Յունայթեդ», որն ավելի կոմպակտ է խաղում։ Թիմը շատ լավ է գործում պաշտպանությունում` օդայն պայքարներում։
Դժվար է գտնել այնպիսի դիրքեր, որտեղ նրանք սխալներ են թույլ տալիս: Ես միշտ պատրաստվում եմ հանդիպումներին՝ նկատի ունենալով մրցակցի լավագույն որակները և ուղիներ եմ փնտրում նրանց խնդիրներ առաջադրելու համար»,- ասել է Սիմեոնեն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին։