«Բարսելոնայի» նախկին մարզիչ Կարլես Ռեշակը ՊՍԺ-ին անվանել է վարձկանների թիմ« հայտնում է Ole-ն:
«Կարծում եմ, որ Մեսսին տառապում է ՊՍԺ-ում, որը նման է վարձկանների թիմի, առանձին խաղացողներ՝ մեծ անուններով՝ Նեյմար, Մբապե և այլք:
Նրանք գեղեցիկ, վառ ֆուտբոլ չեն ցուցադրում, այլ հաղթում են շնորհիվ այն բանի, որ Նեյմարը մի խաղում իրեն կդրսևորի, մյուսում՝ Մեսսին կամ Մբապեն։ Թիմային խաղ չկա:
Այնտեղ ամեն մեկն իր համար է խաղում։ «Բարսելոնայում» ֆուտբոլիստները խաղում էին Մեսսիի համար»,- ասել է կատալոնական թիմի նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Կարլես Ռեշակը։