Տուխել. Նա ֆուտբոլիստ է որը կարողանում է շրջել խաղը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հիացել է Նգոլո Կանտեի խաղով՝ «Չելսիի»՝ «Լիլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Ֆրանսիացի կիսապաշտպանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արտագնա գոլերի կանոնի դեպքում արդյունքն ավելի լավ կլիներ, բայց մենք ևս մեկ չոր խաղ ունեցանք և լիովին արժանի էինք դրան:

Մենք շատ աշխատեցինք, որպեսզի խուսափենք մեր դարպասի մոտ վտանգավոր պահերից: «Լիլն» ուժեղ մրցակից է, մենք լավ հատվածներ ունեցանք, ունեցանք և ավելի վատ, բայց մեր դարպասի մոտ լուրջ պահեր չեղան:

Ես շատ գոհ եմ Կանտեի խաղից։ Վերջին հանդիպումներում նա դժվարություններ ուներ, բայց այսօր լավ դուրս եկավ, անմիջապես երևում է նրա ազդեցությունը:

Կանտեն խաղը փոխող ֆուտբոլիստ է։ Նա հսկայական ազդեցություն ունի թիմի խաղի վրա», Տուխելի խոսքերն է փոխանցում BBC-ին: