Չելսին հանդիպել է Ռեալի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ

Լոնդոնի «Չելսին» հանդիպել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում է, որ մարտին կողմերը կանցկացնեն ևս մեկ բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն հաջորդ ամռանը հնարավոր տեղափոխությունը։

Նշվում է, որ ինքը՝ Միլիտաոն, պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն «Չելսիի» առաջարկը կարող է ստիպել բրազիլացուն մտափոխվել։ Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։

Հիշեցնենք, որ Միլիտաոյի և Մադրիդի «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է անփոխարինելի խաղացող և ամբողջ մրցաշրջանի ընթացքում խաղում է ավստրիացի Դավիդ Ալաբայի հետ պաշտպանական գծում: