Այաքսի ֆուտբոլիստն ասել է, որ չի պատրաստվում լքել ակումբն ազատ գործակալի կարգավիճակով

«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգն ասել է, որ եթե հեռանա «Այաքսից», ապա միայն արժանապատիվ գումարի դիմաց։

«Չգիտեմ, կհեռնամ հաջորդ ամռանը «Այաքսից», թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ դա հենց այնպես չեմ անի:

«Ես չափազանց շատ եմ պարտական ​​այս ակումբին, ուստի չեմ կարող թույլ տալ, որ այն համարժեք փոխհատուցում չստանա»,19-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ռայանն «Այաքսի» կազմում ընդհանուր անցկացրել է 91 խաղ: Դրանցում դարձել է 10-ը գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Գրավենբերգով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Բավարիան» և «Բարսելոնան»: