Թոփ 5 լիգաների լավագույն ռմբարկուներն այս պահի դրությամբ

Թոփ 5 լիգաներում ավարտվեցին հերթական տուրերը: Բացի թիմերի միջև չեմպիոնական պայքարից հետաքրքիր է նաև ռմբարկուական պայքարը:

Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջատարը Մոհամեդ Սալահն է: Եգիպտացին աչքի ընկավ «Նորվիչի» հետ խաղում, ինչի արդյունքում այս պահի դրությամբ 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ: 2-րդում Դիեգո Ժոտան է 12 գոլով, 3-րդում 10-ը գոլով Ռահիմ Ստերլինգը:

Իսպանիայում գլխավորում է ռմբարկուների ցուցակը Կարիմ Բնեզեման: «Ռեալի» հարձակվողը 22 խաղից հետո իր ակտիվում ունի 18 գնդակ: Կարիմը նախորդ տուրում կարողացել էր գրավել «Ալավեսի» դարպասը: Բենզեմայից հետո գալիս է «Ռեալի» մեկ այլ ֆուբոլիստ` Վինիսիուսը: Բրազիլացին, ինչպես նաև «Էսպանյոլի» ավագ Ռաուլ դե Տոմասն ունեն 13 գոլ:

Իտալիայի Ա Սերիայում Չիրո Իմոբիլեն 21 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ: Իտալացի հարձակվողն առաջինն է առաջնության ռմբարկուների պայքարում: Մեկ հորիզոնական ներքև գտնվում է Դուշան Վլահովիչը 18 գոլով, իսկ նրանից հետո Ջիովանի Սիմեոնեն` 13 գոլով:

Ֆրանսիայում լավագույն ցուցանիշը դեռևս ունի «Մոնակոյի» ֆուտբոլիստ Վիսամ Բեն Յեդերը: Ֆրանսիացին 23 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: Կիլիան Մբապեն, Գայետան Լաբորդը, Մարտին Տերիեն և Ջոնատան Դեյվիդը հավասար` 12 գնդակ ունեն:

Ցուցակում Ռոբերտ Լևանդովսկին միակն է, որը ունի ավելի շատ գոլ, քան անցկացրած խաղ: «Բավարիայի» լեհ ռմբարկուն 23 խաղում խոցել է մրցակիցների դարպասը 28 անգամ: Պատրիկ Շիկը «Բայերից» 2-րդն է 18 գոլով, նորվեգացի Էրլինգ Հոլանդն ունի 16 խփած գնդակ: