Իմ աֆրիկացի լինելն, ինձ արջի ծառայություն մատուցեց. Մենդի

Էդուարդ Մենդին կարծում է, որ իր ազգությունը խանգարել է իրեն հայտնվել «Ոսկե գնդակի» լավագույն 30-յակում։

«Չելսիի» դարպասապահը մեկնաբանել է այն փաստը, որ 2021 թվականին չի հայտնվել մրցանակի կարճ ցուցակում։

«Չհասկացա, թե ինչու: Լավագույն պատասխանն այն էր, որ շարունակեմ ցույց տալ խաղադաշտում, որ արժանի եմ տեղ զբաղեցնել լավագույն 30-ում:

Կարծում եմ, որ այն փաստը, որ ես աֆրիկացի եմ, ինձ արջի ծառայություն է մատուցել, քանի որ 2021 թվականին ես չեմ մասնակցել ոչ մի միջազգային մրցաշարի»,- ասել է սենեգալցին Téléfoot-ին տված հարցազրույցում։

«Ոսկե գնդակի» հավակնորդները հայտնի են դարձել 2021 թվականի հոկտեմբերին։ Աֆրիկայի գավաթը, որտեղ Մենդին չեմպիոն դարձավ Սենեգալի կազմում, տեղի ունեցավ 2022 թվականի հունվար-փետրվարին։