100 և ավելի. Ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերները

Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է ֆուտբոլի պատմության այն բոլոր տրանսֆերները, որոնց ժամանակ գրոծարքը կազմել է 100 մլն եվրո և ավելի:

Առաջին անգամ աշխարհը նման գումարի մասին լսեց 2013 թվականին, երբ Գարեթ Բեյլը 101 մլն եվրոյի դիմաց «Տոտենհեմից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Այս տեղափոխությունը կարծես ազդակ էր, որ տրանսֆերային շուկայում մեծ փոփոխություններ են սպասվում:

Բեյլի տեղափոխությունից հետո պետք է անցներ 2 տարի, որպեսզի ականատես լինեինք հաջորդ խոշորագույն տրանսֆերին: 2016 թվականին Պոլ Պոգբան 105 մլն եվրոյով «Յուվենտուսից» հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հենց այս թվականից սկսած ամեն տարի (բացառությամբ քովիդային 2020-ի), գրանցվել է նվազագույնը մեկ 100 մլն և ավելի արժողությամբ տեղափոխություն:

2017-ին Նեյմարի համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարեց 222 մլն եվրո: Նույն թվականին կայացավ ևս 2 նման գործարք ու բոլորի հեղինակը «Բարսելոնան» էր: Նախ` 140 մլն եվրոյով կատալոնացիները Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք բերեցին Ուսման Դեմբելեին, ապա 135 մլն եվրոյով «Լիվերպուլից» Կատալոնիա տեղափոխեցին Ֆելիպե Կոուտինյոյին:

2018-ին ՊՍԺ-ն ևս մեկ անգամ հնչեցրեց իր անունը` 145 մլն եվրոյով գնելով Կիլիան Մբապեին «Մոնակոյից»: «Յուվենտուսը» ևս ցանկացավ իր անունը ներառել այս ցուցակում և Արքայական ակումբից Թուրին տեղափոխեց Կրիշտիանու Ռոնալդուին: Թիմերի միջև գործարքը կազմեց 117 մլն եվրո:

Անցավ 1 տարի և տրանսֆերային շուկայում ևս 3 ֆուտբոլիստի անվան դիմաց գրվեց 100 և ավելի թիվ: Էդեն Ազարը 115 մլն եվրոյով «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», Անտուան Գրիզմանը «Ատլետիկոն» փոխեց «Բարսելոնայով» 120 մլն եվրոյի դիմաց, իսկ Ժոաո Ֆելիշը 127.2 մլն եվրոյով համալրեց «Ատլետիկոյի» ճամբարը «Բենֆիկայից»:

2020 թվականը քովիդով հանդերձ, թույլ չտևեց ակումբներին ֆիանանսական մեծ ծախսեր, այլապես այդ տարի ևս հավանականությունը շատ մեծ էր նման գործարքի:

2021-ին ակումբները նորից աշխուժացան, բայց այս անգամ անգլիականները: «Մանչեսթեր Սիթին» 117.5 մլն եվրոյով իր կազմ բերեց Ջեք Գրիլիշին «Ասթոն Վիլայից», իսկ «Չելսին» 113 մլն եվրո փոխանցեց «Ինտերին» Ռոմելու Լուկակուի դիմաց:

2022 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նման գործարքներ չեղան, բայց չի բացառվում, որ ամռանն այս ցուցակը համալրվի ամենաքիչը մեկ անունով, կամ եղածներից որևէ մեկի համար նորից այդքան գումար վճարեն: