Վիլյառեալի նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է. Դանժումա

«Վիլյառելի» կիսապաշտպան Առնո Դանժուման հայտնել է, որ «Վիլյառեալը» ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում, հայտնում է Corriere dello Sport-ը:

«Անցյալ տարի մենք հաղթեցինք Եվրոպայի լիգան, և այս մրցաշրջանի նպատակը Չեմպիոնների լիգայի համար պայքարելն է։ Առայժմ մեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։

«Յուվենտուսի» դեմ մենք կշարունակենք անել այն, ինչ միշտ արել ենք։ Նույնիսկ այն ժամանակ, երբ «Օլդ Թրաֆորդում» խաղում էինք «Մանչեսթեր Յունայթեդի» նման ավելի մեծ թիմերի դեմ, մենք լավ ֆուտբոլ էինք ցուցադրում և շատ շանսեր ստեղծում: Այն ժամանակ պետք է հաղթեինք, բայց պարտվեցինք 1:2 հաշվով։ Մենք միշտ ձգտում ենք հաղթել և վստահ ենք ինքներս մեզ վրա։

Նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է. Ես երբեք չեմ ասի, որ դա անհնար է։ Սա է մեր նպատակը, և մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ դրան հասնելու համար»,- ասել է հոլանդացի ֆուտբոլիստը։