Ռոնալդուից ցածր գնահատական միայն մեկ ֆուտբոլիստ է ստացել Յունայթեդի կազմում Լիդսի հետ խաղից հետո

Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» ստացել է «Լիդսի» հետ խաղի ամենացածր գնահատականներից մեկը։

37-ամյա պորտուգալացին Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում խաղադաշտում անցկացրել է 85 րոպե և ստացել դեղին քարտ։

The Independent-ի կողմից Ռոնալդուն 10 հնարավորից ստացել է 5 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներից ցածր է գնահատվել միայն պաշտպան Աարոն Վան-Բիսական (4):

5 են ստացել նաև պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը, Լյուկ Շոուն և կիսապաշտպան Ջեսի Լինգարդը։

«Մանչեսթեր Յունայթեդում» ամենաբարձր միավորներն ունեն Բրունո Ֆերնանդեշը, Ջեյդոն Սանչոն և Ֆրեդը՝ նրանք 8-ական միավոր են ստացել։

Հիշեցնենք, որ այդ խաղում ««Յունայթեդը» հյուրընակալվելիս 4:2 հաշվով հաղթանակի է հասել «Լիդսի» նկատմամբ: