Սասուոլոն 1956 թվականից ի վեր դարձավ առաջին թիմը որը կարողանում է նման արդյունք գրանցել

«Սասուոլոն» դարձավ առաջին թիմը 1955-56 թվականներից հետո, որը հաղթել է Ա Սերիայիում «Յուվենտուսին», «Միլանին» և «Ինտերին» նույն մրցաշրջանում իրենց իսկ հարկի տակ:

Վերջին անգամ նման բան կարողացել էր անել «Ֆիորենտինան» վերը նշված մրցաշրջանում:

«Սասուոլոն» երեկ 2:0 հաշվով հաղթեց «Ինտերին», իսկ ավելի վաղ 3:1 հաշվով պարտության էր մատնել «Միլանիմ» և 2:1 հաշվով առավելության էր հասել «Յուվենտուսի» նկատմամբ:

Այս պահին «Սասուոլոն» 26 խաղից հետո 33 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: