🎥 Նոր Զելանդիայի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղացողը հեթ-թրիկ է ձևակերպել սեփական դարպասին

Նորզելանդացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել սեփական դարպասին. նա գոլ է խփել գլխով, ձախ ոտքով և աջ ոտքով:
Նոր Զելանդիան ընկերական SheBelieves Cup մրցաշարում մրցել է ԱՄՆ-ի հավաքականի հետ։ Նորզելանդացիների ֆուտոբլիստ Մեյկայլա Մուրը անմիջապես խնդիրներ է ունեցել հանդիպման մեկնարկում:

Նա արդեն հինգերորդ րոպեին խփել իր առաջին ինքնագոլը՝ անհաջող ընդհատելով փոխանցումը դեպի տուգանային հրապարակ։
Այնուհետև վեցերորդին նա գլխով ուղարկել է գնդակը սեփական դարպասը, իսկ երեսունվեցերորդին ևս մեկի անգամ է «աչքի ընկել» ինքնագոլով:
Ամեն դեպքում Մեյկայլան ընդհանրապես վատ ֆուտբոլիստ չէ: Նա խաղում է «Լիվերպուլի» կազմում և նրա համար սա արդեն 48-րդ հանդիպումն էր ազգային հավաքականի մարզաշապիկով։