Մոուրինյոն` մրցավարին. Յուվենտուսն է քեզ այստեղ ուղարկել

Ըստ La Stampa թերթի, Ժոզե Մոուրինյոն կարող է երկու կամ երեք խաղով որակազրկվել այն բանից հետո, երբ մրցավար Լուկա Պայրետոյին ասել է. «Յուվենտուսն է քեզ ուղարկել»:

Պորտուգալացի մարզիչը հեռացվել է շաբաթ օրը «Ռոմայի»՝ «Վերոնայի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում:

La Stampa թերթը ավելացնում է ևս մեկ մանրամասն, որը կարող է Մոուրինյոյին երկարաժամկետ որակազրկում սպասել:

Թուրինյան թերթը հայտնում է, որ Մոուրինյոն բղավել է Պայրետոյին. «Նրանք քեզ դիտմամբ ուղարկեցին այստեղ, «Յուվենտուս»ը քեզ ուղարկեց»: «Բյանկոներիները» «Ռոմայի» անմիջական մրցակիցներն են լավագույն քառյակում տեղ ունենալու համար և վեց միավորով գերազանցում են վերջիններիս Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:

Պայրետոյի եղբայրը՝ Ալբերտոն, վերջին ութ տարիների ընթացքում աշխատում է «Յուվենտուսում»՝ սկզբում որպես միջոցառումների բաժնի ղեկավար, այնուհետև՝ մարզադաշտի եկամուտների ղեկավար:

37-ամյա Պայրետոն Ա Սերիայի ամենափորձառու մրցավարներից է: Նա սպասարկել է 92 խաղ Իտալիայի բարձրագույն խմբի առաջնությունում և անցած սեպտեմբերին ստացել միջազգային մրցավարի կոչում: