Գլուխդ բարձր պահիր, Կիլիան․ Պելեն աջակցել է Մբապեին

Լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն աջակցել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, ով Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի խաղում չկարողացավ իրացնել վճռական 11 մետրանոցը:

Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, ավելացված ժամանակում թիմերը չկարողացան խփել միմյանց դարպասը, իսկ շվեյցարացիները հաղթեցին 11 մետրանոցներով՝ 5:4: Մբապեն միակն էր, ով չիրացրեց 11 մետրանոց հարվածը:

«Գլուխդ բարձր պահիր, Կիլիան: Վաղը նոր ուղեւորության առաջին օրն է», – գրել է Պելեն թվիթերում ՝ նշելով Մբապեի էջը:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: