Պերեսը համաձայնություն է տվել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը 5 տարով երկարաձգելու համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբում բոլորը հավանություն են տալիս բրազիլացի ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ 5-ամյա պայմանագրին, այդ թվում՝ թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

21-ամյա Վինիսիուսը միացել է Մադրիդի «Ռեալին» 2018 թվականի ամռանը՝ «Ֆլամենգոյից» 45 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայի 23 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7 հանդիպումներում Վինիսիուսը 6 արդյունավետ գործողություն է կատարել (2 + 4):