Ռոդրիգես. Նա իմ կարիքը չուներ այնտեղ

ԱԱ-2014-ի հերոսներից մեկը՝ կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, «Ռեալում», «Բավարիայում» և «Էվերտոնում» խաղալուց հետո դադարեց խաղալ Եվրոպայում։

Անցյալ տարվա սեպտեմբերին Ռոդրիգեսը տեղափոխվեց քաթարական «Էր Ռայանի» ճամբար։ Խամեսի խոսքերով, ինքը չի ծրագրել հեռանալ, սակայն «Էվերտոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ չզարգացած հարաբերությունները նրան դրդել են նման որոշման։

«Ես ակնկալում էի, որ կմնամ «Էվերտոնում», ինձ շատ դուր եկավ ակումբը, նրա երկրպագուները, բայց մարզիչը հույսեր չուներ իմ հետ, նա իմ կարիքը չուներ, և ես ստիպված էի հեռանալ», – Խամեսի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Քաթարական ակումբի կազմում Ռոդրիգեսը մասնակցել է 9 հանդիպման և դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: