Օբամեյանգը 21-րդ դարում առաջին ֆուտբոլիստն է որը կարողացել է նման արդյունք գրանցել

Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը եզակի ձեռքբերում է սահմանել:

«Բարսելոնայի» հարձակվողը երեք գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (4:1):

Այսպիսով, գաբոնցի հարձակվողը դարձել է 21-րդ դարում առաջին խաղացողը որը հեթ-տրիկ է ձևակերպել ֆրանսիական Լիգա 1-ում, գերմանական Բունդեսլիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և իսպանական Լա լիգայում։

Ֆրանսիայում Օբամեյանգը հանդես է եկել «Դիժոնում», «Լիլում», «Մոնակոյում» և «Սենտ Էտյենում», Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում», Անգլիայում՝ «Արսենալում»։

Այս գոլերը 32-ամյա հարձակվողի համար առաջինն էին կատալոնական ակումբի կազմում: