Ռեալը զգուշացրել է Մբապեին, որ այլևս տրանսֆեր չի առաջարկի, եթե նա չմիանա ակումբին ամռանը

Մադրիդի «Ռեալը» անհանգստացած է հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու ՊՍԺ-ի փորձերով։

Ինչպես հայտնում է 90min-ը՝ The Times-ին հղումով, փարիզցիները ֆրանսիացուն 2 տարվա պայմանագիր են առաջարկել «աստղաբաշխական» աշխատավարձով, և Մադրիդը չի կարողանա նման գումար առաջարկել։

Իսպանական ակումբում համոզված են, որ ֆուտբոլիստի հետ բանավոր պայմանավորվածություն կա մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխության հարցում, սակայն հասկանում են, որ չի բացառվում այն ​​տարբերակը, որով Մբապեն դեռ երկարաձգի պայմանագիրը ներկայիս թիմի հետ։

Այս կապակցությամբ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը զգուշացրել է հարձակվողին, որ եթե հաջորդ ամառ նա չմիանա թիմին, ապա միջոցները կծախսվեն այլ խաղացողների վրա, և Կիլիանի հետ պայմանագիր կնքելու հետագա փորձեր չեն լինի։