Չավի. Տաղանդի առումով աշխարհում նրա նման ֆուտբոլիստ չկա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Պեդրիին անվանել է աշխարհի ամենատաղանդավոր խաղացող, փոխանցում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (4:1): Սակայն հետագայում գնդակը գրվել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի անվան դիմաց:

«Նա մեզ շնչելու հնարավորություն է տալիս, գնդակը չի կորցնում։ Նա իսկապես խորհրդանշական դեր է խաղում, ինչպես եղավ այսօր:

Պեդրին հիանալի խաղացող է։ Տաղանդի առումով նրա նման այլ խաղացող չկա աշխարհում։

Մենք նրանից պահանջում ենք անընդհատ հարվածներ կատարել։ Նա հինալի հարված ունի: Պեդրին լավ է իրացնում տուգանայինները։ Նա երիտասարդ է ու ամաչկոտ, բայց ոչ բոլորն ունեն նրա հմտությունները»,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչը։