Ֆաբրեգաս. Մեսսիին ամենաշատը Կրիշտիանու Ռոնալդուն է նման

Սեսկ Ֆաբրեգասը բարձր է գնահատել իր նախկին թիմկից Լիոնել Մեսսիի մակարդակը.

Մեսսին գո՞հ է ՊՍԺ-ում.

-Մեսսին ուրախ է, երբ հաղթում է, գոլ է խփում ու որոշում հանդիպումների ելքը։ Այդ իսկ պատճառով 15 տարի նա եղել է այնպիսին, ինչպիսին կա։

Ամենից շատ Կրիշտիանու Ռոնալդուն նման է նրան, բայց ես երբեք չեմ տեսել Մեսսիի նման մեկին։

Կլինի՞ Մեսսիի ավելի լավ տարբերակը, քան հիմա ՊՍԺ-ում.

-Հիշում եմ Լուիս Էնրիկեի օրոք առաջին տարին, երբ Մեսսիին շատ էին քննադատում, խոսում էին ճգնաժամի մասին։ Իսկ հետո «Բարսան» թրեբլ արեց: Նման բան կարող է տեղի ունենալ հիմա:

Ես հասկանում եմ, որ պետք է նորություններ վաճառել, բայց մենք խոսում ենք մի խաղացողի մասին, որը կարող է խոցել քեզ մեկ վայրկյանում։ Մեսսիի հետ միշտ պետք է զգույշ լինել, ամեն դեպքում», «Մոնակոյի» խաղացողի խոսքերն էփոխանցում Mundo Deportivo-ն։