Diario Sport. Ռեալը նախնական համաձայնության է եկել Հոլանդի հետ

Մադրիդի «Ռեալը» նախնական համաձայնության է եկել հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, պայմանավորվածությունը ձեռք բերվել Մոնակոյում, որտեղ հանդիպում է կայացել ակումբի ներկայացուցիչների և «Բորուսիայի» հարձակվողի ներկայացուցիչների միջև: Հոլանդի կողմից ներկա են եղել Ռաֆայել Պիմենտանը` բրազիլացի փաստաբան ու Մինո Ռայոլայի աջ ձեռքը, և ֆուտբոլիստի հայրը։

Նման համաձայնագիրն արգելափակում է բոլոր բանակցություններն այլ ակումբների հետ։ Այս դեպքում տրանսֆերը կախված կլինի խաղացողի ցանկությունից։ Եթե ​​Հոլանդը որոշի հեռանալ Դորտմունդից հաջորդ ամառ, ապա «Ռեալը» պարտավոր կլինի ավարտին հասցնել գործարքը և ստորագրել նրան: