Անգլիական ակումբի մարզչին որակազրկել են կին մրցավարին վիրավորելու համար

«Բարոուի» գլխավոր մարզիչ Մարկ Կուպերը պատժվել է կին մրցավարին վիրավորելու համար, հայտնում է The Guardian-ը:

Օգոստոսին «Էքսետերի» հետ Լիգա 2-ի (Անգլիայի 4-րդ դիվիզիոն) հանդիպման ժամանակ մասնագետը հեռացվել էր խաղադաշտից՝ մրցավարի օգնական Հելեն Էդվարդսի հասցեին վատ արտահայտությունների համար։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշման մեջ նշվում էր, որ Կուպերը վիրավորական բառեր է օգտագործել՝ կապված մրցավարի սեռի հետ։

Դրա համար մարզիչը որակազրկվել է 8 խաղով, տուգանվել 3000 ֆունտ ստեռլինգով և հրահանգվել կրթական կուրս անցնել։