Մագուայերը հերքել է, որ իր և Ռոնալդուի մեջ կա կոնֆլիկտ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը հերքել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ ավագի թևկապի պատճառով կոնֆլիկտի մասին լուրերը:

Ավելի վաղ Mirror-ը հայտնել էր, որ Ռոնալդուն ցանկանում է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը, քանի որ պաշտպանը չի կարողանում գլուխ հանել այդ պարտականություններից և դրան ուղեկցող ճնշումից։ Mirror-ի պնդմամբ, դրա պատճառով խաղացողները կոնֆլիկտ են ունեցել։

«Ես շատ կեղծ լուրեր եմ տեսել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, և սա դրանցից մեկն է:

Այն ամենը, ինչ գրված է այնտեղ, չեմ մեկնաբանի, բայց դա անհրաժեշտ էր պարզաբանել։ Մենք միասնական ենք և կենտրոնացած ենք կիրակնօրյա խաղի վրա («Լիդսի» դեմ)»,- գրել է Մագուայրը Twitter-ում:

Կային լուրեր, ըստ որոնց, «Յոթւնայթեդի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են Կրիշտիանու Ռոնալդուից: