Հեմիլթոն. Ես երբեք նման բան չեմ ասել, չգիտեմ որտեղից են վերցրել

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հայտարարել է, որ երբեք չի մտածել Ֆորմուլա 1-ից հեռանալու մասին Աբու Դաբիի Գրան Պրիում` 2021 թվականի մրցաշրջանի վիճահարույց ավարտից հետո:

«Ես երբեք չեմ ասել, որ պատրաստվում եմ հեռանալ։ Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ, չգիտեմ, թե որտեղից նման շշուկներ։ Այո, ինձ համար շատ դժվար ժամանակներ էին։ Ինձ ժամանակ էր պետք մի քայլ հետ գնալու և ներկայի վրա կենտրոնանալու համար:

Ընտանիքս կողքիս էր, միասին լավ ժամանակ անցկացրինք՝ ապագայի համար ունենալով հրաշալի մտքեր։ Եվ ես որոշեցի ևս մեկ մրցաշրջան անցկացնել և պայքարել ողջ ուժով»,- ասել է Հեմիլթոնը «Մերսեդեսի» յութուբյան ալիքում: