ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը հետաքրքրվել է Մադրիդի տներով, հայտնում է El Chiringuito TV-ն:
Նա անցյալ շաբաթ Իսպանիայի մայրաքաղաքում բնակարանային խորհրդատվություն է խնդրել:
Նշվում է, որ նրանք ցանկանում են ապրել Լա Մորալեխա հարուստ թաղամասում։
Նշվում է, որ Մբապեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։