Մարադոնայի որդին նշել է, թե Նապոլի-Բարսելոնա զույգից ում կաջակցեր Դիեգոն

Դիեգո Մարադոնայի որդին խոսել է «Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպման մասին.

Դիեգո Մարադոնա կրտսերը պատասխանել է այն հարցին, թե ում կողմից կլիներ իր հայրը. Մարադոնա ավագը հանդես է եկել երկու թիմերում: Նա «Բարսելոնայում» խաղացել է 1982-1984 թվականներին, իսկ «Նապոլիում»՝ 1984-1991 թվականներին։

«Դա, անշուշտ, նրա խաղը կլիներ, քանի որ նա շատ բան է տվել երկու թիմերին, բայց այն բանից հետո, ինչ ես տեսա երկու տարի առաջ (թիմերը խաղում էին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում) ես չեմ կասակծում, որ նա կցանկանար, որպեսզի հաղթեր «Նապոլին»:

Ես համոզված եմ դրանում: Դա պարզապես կապ չէր, այն շատ ամուր էր: Նա իր լավագույն տարիներն անցկացրել է Նեապոլում։ Նրանք յուրօրինակ կերպով են սիրում: Այն, ինչ նա արեց, շոշափելի ազդեցություն ունեցավ շատ մարդկանց կյանքի վրա»,- ասել է Մարադոնա կրտսերը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: