Նրա տեղափոխությունն ամենալավ բանը կլինի Լա լիգայի համար. Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ իսպանական ակումբներից մեկը հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին, և նրան ապագան գրեթե բոլորը կապում են Մադրիդի «Ռեալի» հետ:

«Ես Մբապեի մասին տվյալներ չունեմ: Ես շատ դեպքեր եմ տեսել, երբ խաղացողներին մնացել էր վեց ամիս պայմանագրի ժամկետի ավարտին, բայց արդյունքում նրանք մնացել են իրենց թիմերում: Բայց Կիլիանի տեղափոխությունը մեծ իրադարձություն կլինի Լա լիգայի համար: Ամենալավ բանը մեր առաջնության համար»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։