Ֆրանսիացի քաղաքական գործիչները հետաքրքրված են, որ հարձակվող Կիլիան Մբապեն շարունակի հանդես գալ ՊՍԺ-ում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 23-ամյա խաղացողին հորդորել է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, պնդում է El Mundo-ն։
Նման խնդրանքով Մբապեին է դիմել նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։
Հիշեցնենք, որ Մբապեն դեռևս չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ: Հարձակվողը մտադիր է տեղափոխվել Մադրիդ: