Մեսսի. Ոչ միշտ է հաղթում լավագույն ակումբը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի մասին:

«Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ դժվար է. Դժվար, քանի որ այս մրցաշարին մասնակցում են լավագույն թիմերը։ Եվ ամեն չնչին մանրուք, ամենափոքր սխալը կարող է հանգեցնել ձախողման։

Կարծում եմ՝ մենք ունենք թիմ, որը կարող է փորձել հաղթել Չեմպիոնների լիգան: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Միաժամանակ պետք է հանգստանալ։ Կրկնվեմ, Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ դժվար է։

Միշտ չէ, որ հաղթում է լավագույն թիմը, և պետք է կենտրոնանալ մանրուքների վրա՝ մտածելով, թե ինչպես դառնալ ամենաուժեղ թիմը: Ի վերջո, ամենաուժեղ թիմերն են, որ հասնում են նպատակներին։ Եվ մենք գնում ենք այս ճանապարհով՝ ձգտելով ավելի ուժեղ դառնալ»,- ասել է արգենտինացին «ՊՍԺ» ամսագրին տված հարցազրույցում։