📷 Հայտնի է Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Երկուշաբթի, հունիսի 28-ին, տեղի ունեցավ Եվրոպայի 2020 թ. առաջնության Ֆրանսիա-Շվեյցարիա 1/8 եզրափակիչ հանդիպումը:

Բուխարեստում հիմնական ժամանակն ավարտվեց 3: 3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ 11-մետրանոց հարվածաշարում շվեյցարացիներն ավելի հաջողակ էին: Որոշիչ 11 մետրանոցը վրիպեց Կիլիան Մբապեն:

Կիսապաշտպան Գրանիտ Ջական դարձավ հանդիպման լավագույն խաղացողը: «Արսենալի» կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց Մարիո Գավրանովիչին, ով 90-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ խաղը դուրս բերելով լրացուցիչ ժամանակ:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: