📸 Մանչեսթեր Սիթին չիլիական ակումբից պահանջել է չօգտագործել իր տարբերանշանը

«Մանչեսթեր Սիթին» կապ է հաստատել Չիլիի երրորդ դիվիզիոնի «Սանտիագո Սիթիի» հետ՝ թիմերի տարբերանշանների նմանության պատճառով։

«Քաղաքաբնակները» չիլիացիներին մեղադրում են հանրությանը մոլորության մեջ գցելու համար՝ տպավորություն ստեղծելով, որ «Սանտյագո Սիթին» City Football Group-ի մի մասն է` ակումբներ, որոնք «Ման Սիթի» հոլդինգից են:

Անգլիական ակումբը «Սանտյագո Սիթիին» ուղղված նամակում պնդում է ապրանքանիշի և տարբերակիչ դիզայնի չարտոնված օգտագործման մասին, ինչպես նաև հղում է անում չիլիացիների մամուլի հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ «Սանտյագո Սիթի» անվանումն օգտագործվել է՝ փորձելով ընդօրինակել «Մանչեսթեր Սիթիին»:

Եզրափակելով՝ «քաղաքաբնակները» պահանջել են «Սանտյագո Սիթիից» դադարեցնել նման գործողությունները, գրում է Daily Mail-ը:

«Սանտիագո Սիթի»
«Մանչեսթեր Սիթի»