Ագուերո. Ֆրանսիական լրատվամիջոցները ոչնչացնում են Մեսսիին

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ խաղից հետո անվանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին ուղղված քննադատություններն անվանել է անհիմն։

«Շատ անհաջող 11 մետրանոց իրացրեց Մեսսին, բայց Լեոն շատ լավ խաղաց։

Ես սա չեմ ասում, քանի որ նա իմ ընկերն է: Պարզապես Մեսսին իսկապես շատ լավ խաղաց: Նա ակտիվ էր ու անկանխատեսելի։ Ցավալի էր 11 մետրանոցի դրվագը, բայց դա կարող է պատահել բոլորի հետ։ Դրանից հետո նա հիանալի էր:

Ֆրանսիական ամսագրերն ու թերթերը ոչնչացնում են Լեոյին։ Հիմարների փունջ է: Նախատեսված հարցազրույց ունեի ֆրանսիական ամսագրի հետ: Բայց ես հրաժարվեցի. «Ոչ, քանի որ ես աջակցում եմ Մեսսիին»: Այնպես որ, ցտեսություն, կհանդիպենք: Ես զայրացած եմ», Ագուերոյի խոսքերն է փոխանցում Olé-ն։