Մեսսին 15 տարի բարձունքում էր, բայց հիմա կա նոր արքա` Մբապե. Պետի

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին խոսել է ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեի և Լիոնել Մեսսիի մասին։

«Այսօր ՊՍԺ-ի արքան Կիլիան Մբապեն է, և ես չեմ հասկանում, թե ինչու Լիոնելը չի ​​փորձում անընդհատ խաղալ նրա համար: Երբ Նեյմարը դուրս եկավ, ամեն ինչ այնքան ակնհայտ էր, Մեսսին անընդհատ փնտրում էր նրան ու փորձում համատեղել նրա հետ։

Մեսսին 15 տարի բարձունքում էր, բայց Մբապեն նոր արքան է, և Լեոյի հերթն է «սպասարկելու» Կիլիանին, եթե նա ցանկանում է հաղթահարել այս խնդիրը, որոշել հանդիպումներ ելքերը և գրավել փարիզցիների սրտերը:

Տպավորություն ունեմ, որ Մեսսին ցանկանում է իր ձեռքը վերցնել խաղը, բայց ոչ թե Լեոն է ղեկավարում այն, այլ Կիլիանը»,- ասել է Պետին RMC Sport-ին։