Շոու. Յունայթեդը հավատում է, որ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով, փոխանցում է Mirror-ը:

«Մրցաշրջանի որոշիչ փուլը եկել է. Առաջնությունում թափ հավաքելը շատ կարևոր է։ «Մանչեսթեր Յունայթեդը» հավատում է, որ կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում.

Ակումբից դուրս քչերն են այդպես մտածում, իսկ ոմանք նույնիսկ կկարծեն, որ ես հիմար եմ, բայց մենք հավատ ու վստահություն ունենք, որ կարող ենք հաղթել մրցաշարում։

Վստահ եմ, որ այս հանդերձարանում բոլորը՝ խաղացողները, մարզիչները և ղեկավարությունը, հավատում են, որ կարող ենք: Այժմ պետք է արագացնենք տեմպը, արդյունքի հասնենք և շարունակենք լավ խաղալ»,- ասել է Շոուն «Բրայթոնի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո: