Կլոպի օրոք Լիվերպուլի եռյակը ՉԼ-ում խփել է գոլերի կեսից ավելին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Ինտերին» 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացեց հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ 83-րդ րոպեին Մոհամեդ Սալահը խփեց երկրորդ գնդակը։

Սալահը (33), Սադիո Մանեն (21) և Ֆիրմինոն (18)` ահա այսքան գոլ են խփել այս ֆուտբոլիտները Չեմպիոնների լիգայում Յուրգեն Կլոպի գլխավորությամբ: Նրանք խփել են Կլոպի որոք խփված 114 գնդակների` 63%-ը: