Նա սպորտային առումով ոչինչ չի տալիս ՊՍԺ-ին, բայց մարզաշապիկները վաճառվում են. Ռոտեն

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից հետո (1:0) քննադատել է հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Այս պահին դա ընտրության սխալ է։ Իհարկե, մարզաշապիկների վաճառքի առումով Լեո Մեսսիի տեղափոխությունը հրաշալի է։ Մարդիկ գնում են դիտելու նրա խաղը ՊՍԺ-ում: Բայց պետք է խոստովանել, որ նա սպորտային առումով ոչինչ չի բերում ՊՍԺ-ին։

Հիմնական խնդիրն այն է, որ «Ռեալի» դեմ խաղը մեծ խաղ է, որում ակնկալում ենք, որ մեծ խաղացողներ կփայլեն։ Բայց նա դուրս էր մնում այդ խաղից։ Տեխնիկական սխալներ, կորուստներ, 11 մետրանոցից վրիպում, բայց դա կարող է պատահել ցանկացածի հետ։ Սա լավագույնս երևում է նրա վարքագծում: Լեոն նայում է խաղակոշիկներին և թվում է, թե դժգոհ է:

Երբ նա ստանդարտներ է իրացնում, դա տարօրինակ է թվում», Ռոտենի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: