Ռեալի ղեկավարությունը դժգոհել է Անչելոտիից և Կարվախալից

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում պարտվել է ՊՍԺ-ին (0:1):

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից, հայտնում է ESPN-ը։ ,

Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատության է ենթարկվել իր պաշտպանողական ֆուտբոլի համար, , որի պատճառով «Ռեալը» ոչինչ չկարողացավ ցուցադրել հարձակման գծում:

Ինչպես նաև քննադատական խոսքեր է լսել պաշտպան Դանի Կարվախալը՝ Կիլիան Մբապեի դեմ խաղի համար։ Իսպանացի պաշտպանը գրեթե միշտ բացեր թողնում ֆրանսիացի աստղին ու չէր կարողանում կանխել նրա գործողությունները:

Ըստ ղեկավարության՝ «Ռեալում» Մբապեի նման գերաստղի բացակայությունը որոշիչ գործոն էր այս խաղում։