Լիզարազյու. Նա ՊՍԺ-ի գլխավոր աստղն է` գալակտիկո

Ֆրանսիացի նախկին պաշտպան Բիքսեն Լիզարազյուն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղն այս մրցաշրջանում։

«Նա հիանալի է`գալակտիկո: Կիլիանը կարողանում է ինքնուրույն փոխել խաղի ընթացքը։ Նա այս մրցաշրջանում ՊՍԺ-ի աստղն է։

Դրանում կասկած չկա, հենց նա է գլխավոր աստղը՝ բոլորից վեր։ Նա պրոֆեսիոնալ է և ամեն ինչ կանի իր թիմի համար։

Եթե Մբապեն գնա Մադրիդի «Ռեալ», ապա ՊՍԺ-ի ղեկավարության մեծ սխալը կլինի, որ չհաջողվեց նրան համոզել մնալ Փարիզում», Լիզարազյուի խոսքերն է հաղորդում Marca-ն։