Նրա հրաժարագինը 100 մլն եվրո է. Բետիսի նախագահ

«Բետիսի» նախագահ Անխել Հարոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի նկատմամբ։

«Չեմ համարձակվի ասել, որ Ֆեկիրը լավագույնն է Լա լիգայում այս պահին, բայց նրա խաղն իսկականհաճույք է։

Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է երկար կմնա «Բետիսում»: Նա ունի 100 միլիոն եվրո ահրաժարագին։

Ես չեմ անհանգստանում: Եթե ​​մեծ ակումբները հետաքրքրված են նրանով, նշանակում է նա հիանալի մարզավիճակում է», Հարոյի խոսքերն էփոխանցում Diario Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» պատրաստ է Ֆեկիրի համար վճարել 60 միլիոն եվրո: