Ջոկովիչ. Ժպտում եմ, որովհետև կինս և տղաս երկրպագում էին տարբեր խաղացողների

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչպես է դիտել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը՝ Ռաֆայել Նադալի և Դանիիլ Մեդվեդևի միջև, հայտնում է BBC-ին:

«Ես ժպտում եմ, որովհետև կինս և տղաս տարբեր խաղացողների էին երկրպագում:

Իմ որդին Ռաֆա Նադալի մեծ երկրպագու է, իսկ կինս ցանկանում էր, որպեսզի հաղթի Մադվեդևը։ Ռաֆայի շահած յուրաքանչյուր միավորից հետո Ստեֆանը վեր էր թռչում ու Ռաֆայի պես թափահարում բռունցքը։

Եթե ​​ես խաղամ Ռաֆայի դեմ, նա ինձ կերկրպագի։ Հուսով եմ (ծիծաղում է): Իսկ մի քանի օր առաջ նա ինձ հարցրեց, թե երբ է լինելու հաջորդ մրցաշարը, որտեղ խաղալու ենք և՛ ես, և՛ Ռաֆան։ Ես ասացի, որ չգիտեմ, բայց հուսով եմ՝ շուտով։ Եվ հարցրեց, թե ինչու է իրեն դա հետաքրքրում։ Նա ասաց, որ շատ եմ ուզում Ռաֆայի հետ նկարվել։

Մենք դա կկազմակերպենք»,- ասացի տղայիս։