Ես ուսումնասիրել էի Մեսսիի 11 մետրանոց հարվածները. Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​ասել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ ուսումնասիրել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի 11 մետրանոց հարվածի տեխնիկան։

Դարպասապահը խաղի 62-րդ րոպեին 11 մետրանոցից հետ մղեց արգենտինացու կատարած հարվածը։

«Նման հանդիպումներում դարպասապահը պետք է շատ աշխատի։ Ես ուսումնասիրել էի Մեսսիի 11 մետրանոցները և փորձում էի խաղալ նրա հետ՝ կանգնելով գծի վրա։

Նաև մի քիչ բախտ է հարկավոր այդ հարվածները հետ մղելու համար:

Իհարկե հիանալի էր այդ պահը, սակայն, եթե կարողանայինք մինչ վերջ դարպասն անառիկ պահել շատ ավելի գոհացուցիչ կլիներ»,- ասել է Կուրտուան։