«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է փարիզցիների կիսապաշտպան Մարկո Վերատիի մասին, փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ես գիտեի, որ Վերատին հիանալի խաղացող է, բայց ես չէի գիտակցում, որ նա այսքան ֆանտաստիկ է: Հանճարեղություն: Այն, ինչը նա անում էր այսօր պարզապես անգնահատելի է:
Նա լավագույն կիսապաշտպաններից մեկն է, ում հետ երբևէ խաղացել եմ Չավիի և Ինյեստայի հետ միասին»,- ասել է Նեյմարը։
Հիշենցնենք, որ ՊՍԺ-ն այդ խաղում հաղթել է «Ռեալին» 1:0 հաշվով: