Պերեսը մոտ 30 րոպե ուշացել է ՊՍԺ-ի նախագահի հետ ընթրիքից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Նասեր Ալ-Խելաիֆին միասին ընթրել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ակումբների միջև առաջին խաղից առաջ։

Ըստ Marca-ի՝ մադրիդյան ակումբի նախագահը Փարիզի ամենահեղինակավոր ռեստորաններից մեկում՝ Pavilion-ում հանդիպումից 26 րոպե ուշացել է, ուստի ընթրիքը սկսվել է առանց նրա։

Հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» ներկայացնում էին նաև գործադիր տնօրեն Խոսե Ագել Սանչեսը և սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն։

Պերեսի և Ալ-Խելաիֆիի հարաբերությունները լարված են հիմնականում Եվրոպայի Սուպերլիգայի պատճառով, որի համահիմնադիրն է Մադրիդի «Ռեալը», իսկ ՊՍԺ-ն չի աջակցում այդ ծրագրին։ Երկրորդ պատճառը` Կիլիան Մբապեի ձոխողված տրանսֆերն էր դեպի Մադրիդ նախորդ ամռանը: