Նա մեղավոր չէ, որ Յունայթեդը այդքան գումար է վճարել իր համար. Ինս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը խոսել է վինգեր Ջեյդոն Սանչոյի մասին։

«Երբ դու գնում ես Գերմանիա և խաղում ես այնպիսի մեծ ակումբներից մեկում, ինչպիսին «Բորուսիան» է, դա նույնը չէ, ինչ խաղալ Պրեմիեր լիգայում: Նրանք հաղթում էին 3-0 եւ 4-0 հաշվով, Սանչոն երկու գոլ էր խփում ու չէր վերադարնում պաշտպանություն։

Ամեն ինչ բավականին պարզ էր, մինչև ստիպված չէր լինում խաղալ «Բավարիայի» կամ այլ բարձրակարգ ակումբների հետ: Պրեմիեր լիգայում այլ բան է, այդքան ժամանակ չես ստանում։

Սա մեծ տրանսֆեր էր Սանչոյի համար։ Երբ երիտասարդ ես, քեզ ժամանակ է պետք հարմարվելու համար: Եվ դրանում նրան չօգնեց այն փաստը, որ նա խաղաց ձախ եզրային հարձակվողի հետ մրցաշրջանի սկզբում։ Հնարավոր է, որ նա կորցրել է իր վստահության մի մասը, բայց երկրպագուները միշտ բարյացակամ են եղել նրա նկատմամբ:

Վերջին հանդիպումներում զգացողություն կա, որ նա գտել է իրեն, և նա կբարելավվի։ Նա մեղավոր չէ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 75 մլն ֆունտ: Նրան դեռ շատ խաղային տարիներ են սպասվում»,- ասել է Ինսը: