Ռեալը դիտարկում է Ինտերի ֆուտբոլիստին որպես պաշտպանական գծի ուժեղացում

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ արքայական ակումբն իր ուշադրությունը սևեռել է Միլանի «Ինտերի» սլովենացի պաշտպան Միլան Շկրինյարի վրա։

Նշենք, որ Շկրինյարն ըստ տեղեկությունների չի պատրաստվում երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը:

«Ներաձուրիների» կազմում սլովենացին հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա հասցրել է անցկացնել 197 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա պաշտպանով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»: