«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցի խաղից իր տպավորություններով։
Անգլիացու խոսքով՝ ֆուտբոլիստն արդեն ամբողջությամբ արդարացրել իր գինը, որը 2020 թվականի ամռանը վճարեց «Չելսին» Լևերկուզենի «Բայերին»:
«Նա այլևս պարտավոր չէ խաղալ «Չելսիում»: Նա ամբողջությամբ աշխատել է իր 80 միլիոն եվրո արժեքը։ Նա խփեց ակումբի պատմության երկու լավագույն գոլերը: Դրանից հետո նա կարող է ոչինչ չանել»,- ասել է Ֆերդինանդը Sky Sports-ի եթերում։
Հիշեցնենք, որ Կայ Հավերցը 11 մետրանոցից խփեց «Չելսիի» հաղթական գոլը աշխարհի ակումբային առաջնության լրացուցիչ ժամանակում՝ բրազիլական «Պալմեյրասի» դեմ խաղում: Մինչ այդ գերմանացին լոնդոնյան ակումբին հաղթանակ էր բերել Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։