ԵՎՐՈ-2020. Շվեյցարիան անհավանական կամային հատկանիշներ է ցույց տալիս ու խաղը տեղափոխում լրացուցիչ ժամանակ

ԵՎՐՈ-2020, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստում մրցում է Շվեյցարիայի հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: 

15-րդ րոպեին Սաֆերովիչը գլխի հարվածով առաջ մղեց շվեյցարցիներին: Երկրորդ կեսի սկզբնամասում շվեյցարացիները լավ շանս ունեին զարգացնելու հաջողությունը, սակայն Ռիկարդո Ռոդրիգեսը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:

Ընդամենը երկու րոպե անց Բենզեման հավասարեցրեց հաշիվը, ևս երկու րոպե անց «Ռեալի» հարձակվողը առաջ մղեց ֆրանսիացիներին: 75-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, իսկ 6 րոպե անց «Բենֆիկայի» հարձակվողը դուբլ ձևակերպելով հաշիվը դարձրեց 3:2, իսկ 90-րդ րոպեին Գավրանովիչը հավասարեցրեց հաշիվն ու խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում: