Ռեալի երկու ֆուտբոլիստներն էլ կլինեն ՊՍԺ-ի հետ խաղի մեկնարկային կազմում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և պաշտպան Ֆերլան Մենդին կկարողանան խաղալ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։

Երկու ֆուտբոլիստներն էլ լիովին ապաքինվել են վնասվածքներից ու հանդիպումը կսկսեն մեկնարկային կազմում, հայտնում է RMC Sport-ը:

Բենզեման և Մենդին մկանային վնասվածքների պատճառով չեն խաղացել հունվարի 23-ից:

ՊՍԺ-ի և Ռեալի միջև խաղը կկայանա փետրվարի 16-ին, Երևանի ժամանակով` 00:00-ին: