Չելսի, Լիվերպուլ և Մանչեսթեր Սիթի` նրանք են ֆավորիտները. Մաթեուս

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը նշել է այն թիմերին, որոնց նա համարում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներ։

«Չելսի», «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Սիթի` նրանք են հաղթողի հավակնորդները»:

«Բավարիան» նույնպես ֆավորիտ կլինի, եթե խուսափի վնասվածքներից և կարգի բերի իր պաշտպանությունը։ ՊՍԺ-ն ևս հնարավորություն ունի, եթե հարձակման գիծը սկսի ստաբիլ լավ խաղ ցույց տալ:

Եթե ​​հաղթողը պետք է անգլիական թիմ լինի, ապա նախապատվությունը կտամ «Մանչեսթեր Սիթիին»։ Ինչ-որ պահի Պեպ Գվարդիոլան պետք է դա անի», Մաթեուսի խոսքերն է հայտնում Kicker-ը: