Բենզեմա. Խոսել Մեսսիի մասին, նշանակում է խոսել ֆուտբոլի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ գնահատել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապեի և Նեյմարի խաղը, հայտնում է Diario Sport -ը:

Մեսսիի մասին

«Իհարկե, Ֆրանսիայում մարդիկ ավելի շատ գոլեր են ուզում, բայց իմ կարծիքով, նա արտասովոր է, և Մեսսիի մասին խոսելը նշանակում է խոսել ֆուտբոլի մասին»:

Մբապեի մասին

«Կիլիանի դեմ խաղալն առանձնահատուկ բան է, մենք միասին հիանալի խաղում ենք Ֆրանսիայի հավաքականի համար»:

Նեյմարի մասին

«Նա բարձրակարգ խաղացող է: Չգիտեմ՝ պատրաստ է 100%-ով, թե ոչ, բայց խաղի ելքը կախված չէ մեկ խաղացողից։ Իհարկե, նա շատ լավն է և շատ ուժեղ»,- ասել է Բենզեման։